17:23  ,  13 նոյեմբերի, 2022

«Ինտերը» Բերգամոյում պարտության մատնեց «Ատալանտային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Բերգամոյում մրցեց «Ատալանտայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 25-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ միլանյան թիմի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Հաշիվը 3։1 դարձավ «Ատալանտայի» արգենտինացի պաշտպան Խոսե Պալոմինոյի ինքնագոլի պատճառով։ Վերջնամասում Պալոմինոն գրավեց նաեւ «Ինտերի» դարպասը՝ 3:2:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 80-րդ րոպեին։

«Ինտերը» 30 միավորով չորրորդն է, «Ատալանտան» 6-րդն է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ատալանտա» - «Ինտեր»՝ 2:3 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 25, 11մ, Խոսե Պալոմինո, 77 - Էդին Ջեկո, 36, 56, Խոսե Պալոմինո, 62, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում