15:55  ,  13 նոյեմբերի, 2022

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային»՝ առաջ անցնելով «Ալաշկերտից», որը պարտվեց «Վանին»

Հայաստանի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Նոային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

16 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 35 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Ուրարտուից» հետ է 3 միավոր։

Երեւանի «Ալաշկերտը» Չարենցավանում նվազագույն հաշվով պարտվեց «Վանին» եւ 17 խաղից հետո 34 միավորով նահանջեց երրորդ տեղ։ «Վանը» (16 խաղ) 5-րդն է՝ 23 միավոր։

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2

Դրամանե Սալոու, 29 - Ուգո Ֆիրմինո, 18, Տենտոն Իենե, 28

17-րդ տուր

«Վան» - «Ալաշկերտ»՝ 1։0

Ահմեդ Մուբարաք, 85

16-րդ տուր

ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 17:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում