21:04  ,  12 նոյեմբերի, 2022

«Տոտենհեմի» եւ «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Տոտենհեմը» տանը մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4:3 հաշվով։

15 խաղից հետո «Տոտենհեմը» 29 միավորով երրորդն է։ «Լիդսը» (14 խաղ) 14-րդն է՝ 15 միավոր։

«Լիվերպուլը» հյուրընկալեց «Սաութհեմփթոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

14 խաղից հետո «Լիվերպուլը» վաստակել է 22 միավոր եւ 6-րդն է։ «Սաութհեմփթոնը» (15 խաղ) նախավերջինն է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»՝ 3:1 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 6, Դարվին Նունիես, 21, 42 - Չե Ադամս,  9

«Տոտենհեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 4:3 (տեսանյութ)

Հարի Քեյն, 25, Բեն Դեւիս, 51, Ռոդրիգո Բենտանկուր, 81, 83 - Կրիսենսիո Սամերվիլ, 10, Ռոդրիգո, 43, 76

Հեռացում՝ Թայլեր Ադամս («Լիդս Յունայթեդ»),  87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում