18:33  ,  12 նոյեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բրենթֆորդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով:

Հյուրերը խաղի հաշիվը բացեցին 16-րդ րոպեին անգլիացի հարձակվող Այվան Տոնիի (լուսանկարում) գոլի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում վերականգնեց հավասարությունը։ «Բրենթֆորդի» հաղթական գոլը ավելացված 8-րդ րոպեին խփեց Այվան Տոնին՝ ձեւակերպելով դուբլ։

14 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Բրենթֆորդը» (15 խաղ) 10-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 45+1 - Այվան Տոնի, 16, 90+8

«Բորնմուտ» - «Էվերտոն»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»՝ 19:00

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Քրիսթալ Փելաս»՝ 19:00

«Տոտենհեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 19:00

«Վեստ Հեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 19:00

«Նյուքասլ» - «Չելսի»՝ 21:30

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում