17:50  ,  12 նոյեմբերի, 2022

Արցախցի Դավիթ Գրիգորյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Արցախցի Դավիթ Գրիգորյանը նվաճեց Բիշքեկում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալը։

88 կգ քաշային կարգում Դավիթ Գրիգորյանը նախնական գոտեմարտերում հաղթեց ֆրանսիացի Ժան Դելոնսային (3:1), ապա գրեթե հավասար պայքարում (1։1) հաղթահարեց վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայ մարզիկի հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Ջեյհուն Հուսեյնովն էր: Դրամատիկ ու լարված գոտեմարտը ավարտվեց արցախցու հաղթանակով (5:4):

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Դավիթ Գրիգորյանը պարտվեց ռուսաստանցի, աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Ռյաբովին:

64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Մաքսիմ Մանուկյանը:

Առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը (79կգ) և Արսեն Խանջյանը (98կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում