22:51  ,  11 նոյեմբերի, 2022

«Փյունիկի» հարձակվողի գոլը լավագույնն է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի գոլը լավագույնն է ճանաչվել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Օտուբանջոն երկրորդ տուրում հեռվից կատարած հարվածով գրավել էր Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դարպասը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այդ խաղում հաղթել էր 2:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս