02:24  ,  11 նոյեմբերի, 2022

«Ռեալն» ուժեղ էր «Կադիսից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» տանը մրցեց «Կադիսի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։ 70-րդ րոպեին Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց Տոնի Կրոսը։

«Ռեալը» 35 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 2 միավոր։ «Կադիսը» նախավերջինն է՝ 11 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռեալ» - «Կադիս»՝ 2:1 (տեսանյութ)

Էդեր Միլիտաո, 40, Տոնի Կրոս, 70 - Լուկաս Պերես, 82

«Վալենսիա» - «Բետիս»՝ 3:0 (տեսանյութ)

Անդրե Ալմեյդա, 63, Ուգո Գիլյամոն, 81, 11մ, Ջասթին Կլույվերտ, 90+3

Հեռացում՝ Էդգար Գոնսալես («Բետիս»),  61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում