01:38  ,  11 նոյեմբերի, 2022

«Լացիոն» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Լացիոն» ընդունեց Ա Սերիայի նորեկ «Մոնցային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Իտալացի Մաուրիսիո Սարիի գլխավորած թիմի միակ գոլը 69-րդ րոպեին խփեց արգենտինացի կիսապաշտպան Լուկա Ռոմերոն։

«Լացիոն» 30 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ հավասարվելով չեմպիոն «Միլանին», որը գոլերի տարբերությամբ նահանջեց երրորդ տեղ։ «Մոնցան» 15-րդն է՝ 13 միավոր։ Առաջատար «Նապոլին» ունի 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լացիո» - «Մոնցա»՝ 1:0 (տեսանյութ)

Լուկա Ռոմերո, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում