23:36  ,  10 նոյեմբերի, 2022

«Յուվենտուսը» մեծ դժվարությամբ հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Վերոնային»։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով: 60-րդ րոպեին աչքի ընկավ Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինը, որին գոլային փոխանցում կատարեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։

«Յուվենտուսը» 28 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Վերոնան»  վերջինն է՝ 5 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Վերոնա» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)

Մոյզե Քին, 60

Հեռացում՝ Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով