17:43  ,  10 նոյեմբերի, 2022

ATP տարվա ամփոփիչ առաջնության խմբերը

Տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Թուրինում մեկնարկելիք թենիսի ATP տարվա ամփոփիչ առաջնության խմբերի վիճակահանությունը։

«Կարմիր» խմբում ընդգրկվել են սերբ Նովակ Ջոկովիչը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը եւ ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդեւն ու Անդրեյ Ռուբլյովը։

«Կանաչ» խմբում կխաղան իսպանացի Ռաֆայել Նադալը, նորվեգացի Կասպեր Ռուուդը, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը եւ ամերիկացի Թեյլոն Ֆրիցը։

Մրցանակային հիմնադրամը 14,7 միլիոն դոլար է։

Անցած տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը պարտության էր մատնել Դանիիլ Մեդվեդեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով