00:12  ,  10 նոյեմբերի, 2022

«Ռեալ Սոսիեդադը» հաղթեց «Սեւիլիային» եւ երրորդն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Ռեալ Սոսիեդադին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։ 28-րդ եւ 34-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեցին «Սեւիլիայի» խաղացողներ Իվան Ռակիտիչն ու Տանգի Կուասին։ 36-րդ րոպեին հաշիվը 2:0 դարձրեց իսպանացի կիսապաշտպան Բրայս Մենդեսը։ Մինչեւ ընդմիջում «Սեւիլիան» կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չկարողացավ։

«Ռեալ Սոսիեդադը» 26 միավորով երրորդն է, «Սեւիլիան» 17-րդն է՝ 11 միավոր։  

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 1:2 (տեսանյութ)

Ռաֆայել Միռ, 44 - Ալեքսանդր Սյորլոտ, 20, Բրայս Մենդես, 36

Հեռացումներ՝ Իվան Ռակիտիչ («Սեւիլիա»), 28, Տանգի Կուասի («Սեւիլիա»), 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում