23:47  ,  9 նոյեմբերի, 2022

«Ռոման» ոչ ոքի խաղաց, «Ատալանտան» պարտվեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սասուոլոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1։  

80-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հռոմեական թիմի անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, սակայն արդեն  5 րոպե անց դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը եւ խուսափեցին պարտությունից։

«Ռոման» 26 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Ատալանտայից», որը 1:2 հաշվով պարտվեց 16-րդ տեղում ընթացող «Լեչեին»՝ 12 միավոր։ «Սասուոլոն» 13-րդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 1:1 (տեսանյութ)

Անդրեա Պինամոնտի, 85 - Թեմի Աբրահամ, 80

«Լեչե» - «Ատալանտա»՝ 2:1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Բասկիրոտո, 27, Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկո, 29 -  Դուվան Սապատա, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում