Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի ծառայություններով, հաղորդում է Manchester Evening News-ը։
23-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում։ Նա 2020-ին ֆրանսիական «Լիլից» է 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել նեապոլյան ակումբ։
Օսիմենի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում