Իտալիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց «Էմպոլիին»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Աչքի ընկան մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն եւ լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։
«Նապոլին» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 9 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած չեմպիոն «Միլանից»։ «Էմպոլին» 14-րդն է՝ 14 միավոր։
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Նապոլի» - «Էմպոլի»՝ 2:0 (տեսանյութ)
Իրվին Լոսանո, 69, 11, Պյոտր Զելինսկի, 88
Հեռացում՝ Սեբաստիանո Լուպերտո («Էմպոլի») 74, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում