23:21  ,  8 նոյեմբերի, 2022

«Նապոլին» հաղթեց եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց «Էմպոլիին»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն եւ լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

«Նապոլին» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 9 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած չեմպիոն «Միլանից»։ «Էմպոլին» 14-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նապոլի» - «Էմպոլի»՝ 2:0 (տեսանյութ)

Իրվին Լոսանո, 69, 11, Պյոտր Զելինսկի, 88

Հեռացում՝ Սեբաստիանո Լուպերտո («Էմպոլի») 74, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս