16:11  ,  8 նոյեմբերի, 2022

Բերեզովսկին Հայաստանի հավաքական է հրավիրել 25 խաղացողի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին առաջիկա ընկերական հանդիպումներին պատրաստվելու համար հրավիրել է 25 խաղացողի, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կոսովոյին, նոյեմբերի 19-ին՝ Ալբանիային։ 

Հայաստանի հավաքականից հեռացած իսպանացի Խոակին Կապառոսի շտաբում Բերեզովսկին դարպասապահների մարզիչն էր։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Հենրի Ավագյան - ԲԿՄԱ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա) 

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան)

Արթուր Գալոյան - «Ալանիա» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Սերոբ Գալստյան - «Արարատ»

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց հետևյալը.

«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

Ընկերական հանդիպումների ժամանակացույցը

Նոյեմբերի 16

Կոսովո - Հայաստան՝ 21:00

Նոյեմբերի 19

Ալբանիա - Հայաստան՝ 20:30

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով