22:34  ,  7 նոյեմբերի, 2022

Ինձագի․ Հարգում ենք «Պորտուին», որը շատ լավ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքը։ «Ինտերի» մրցակիցը կլինի պորտուգալական «Պորտուն»։

«Երկրորդ տարին անընդմեջ խաղալու ենք 1/8 եզրափակիչում։ Մենք հարգում ենք «Պորտուին», որը շատ լավ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում երկար տարիներ։ Ես շատ լավ գիտեմ նրանց գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին։ Նա շատ տարիներ իմ ընկերն է եղել «Լացիոյում»։

Մեր նպատակն է հաղթահարել հաջորդ արգելքը եւ երազանք նվիրել մեր երկրպագուներին։ Մենք արդեն վաղուց չենք մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին։ Հեշտ չի լինելու, պետք է ամբողջ ուժով աշխատել։ Կլինի երկու գերազանց խաղ, եւ մենք պատրաստ կլինենք դրանց»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-15-ին եւ 21-22-ին: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 7-8-ին եւ 14-15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English