19:41  ,  7 նոյեմբերի, 2022

Չավի․ «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավոր ամենավատ մրցակիցն էր, որի հետ կարող էինք բախվել

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) վիճակահանության արդյունքը։ Կատալոնական թիմը կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

«Մանչեսթեր Յունայթեդը» գերազանց մրցակից է, միեւնույն ժամանակ հնարավոր ամենավատ մրցակիցն էր, որի հետ կարող էինք բախվել։ Պետք է շատ լավ մրցենք։ Նրանք զգալիորեն առաջադիմել են Տեն Հագի գլխավորությամբ։ Ռոնալդուն էլ նախկինի նման կարող է տարբերություն ապահովել»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 16-ին եւ 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում