22:32  ,  6 նոյեմբերի, 2022

«Ինտերի» մեկնարկային կազմը «Յուվենտուսի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Թուրինում կհյուրընկալվի «Յուվենտուսին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Օնանա, Շկրինյար, Դե Վրեյ, Աչերբի, Դյումֆրիս, Բարելա, Դիմարկո, Չալհանօգլու, Մխիթարյան, Ջեկո, Մարտինես։

«Յուվենտուս» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում