22:21  ,  6 նոյեմբերի, 2022

«Լիվերպուլը» հաղթեց «Տոտենհեմին» Սալահի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից աչքի ընկավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Տոտենհեմը» (14 խաղ) 26 միավորով չորրորդն է, «Լիվերպուլը» (13 խաղ) 8-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 1:2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 70 - Մոհամեդ Սալահ, 11, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում