20:58  ,  6 նոյեմբերի, 2022

«Մասթերս»․ Ջոկովիչը եզրափակիչում պարտվեց Ռունեին

Աշխարհի 18-րդ ռակետ Հոլգեր Ռունեն կամային հաղթանակի հասավ աշխարհի 7-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում՝ առաջին անգամ նվաճելով այս շարքի տիտղոս։

Ռունեն առավելության հասավ 3:6, 6:3, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 33 րոպե։

Հոլգեր Ռունեն այս մրցաշարում պարտության էր մատնել նաեւ շվեյցարացի Սթեն Վավրինկային, լեհ Հուբերտ Հուրկաչին, իսպանացի Կառլոս Ալկարասին եւ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։

Ջոկովիչը չկարողացավ պաշտպանել անցած տարի այս մրցաշարում նվաճած տիտղոսը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում