20:37  ,  6 նոյեմբերի, 2022

«Ունիոն Բեռլինը» պարտվեց 0:5 հաշվով, «Բավարիան»՝ նոր առաջատար (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Մուսա Դիաբին, աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, չեխ հարձակող Ադամ Գլոժեկը եւ հոլանդացի պաշտպան Միթչել Բաքերը։

«Ունիոն Բեռլինը» 26 միավորով նահանջեց երկրորդ տեղ եւ 2 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»։ «Բայերը» 14-րդն է՝ 12 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բայեր» - «Ունիոն Բեռլին»՝ 5:0 (տեսանյութ)

Ռոբերտ Անդրիխ, 46, Մուսա Դիաբի, 56, 58, Ադամ Գլոժեկ, 68, Միթչել Բաքեր, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով