20:04  ,  6 նոյեմբերի, 2022

«Նյուքասլը» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

«Նյուքասլը» (14 խաղ) 27 միավորով բարձրացավ երրորդ տեղ։

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Աստոն Վիլայի» հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդը» (12 խաղ) 23 միավորով մնաց 5-րդ տեղում։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Նյուքասլ»՝ 1:4 (տեսանյութ)

Ռոմեն Պերո, 88 - Միգել Ալմիրոն, 35, Քրիսթոֆեր Վուդ, 58, Ջոզեֆ Ուիլոք, 62, Բրունու Գիմարայեշ, 90+1

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1 (տեսանյութ)

Լեոն Բեյլի, 7, Լուկա Դին, 11, Ջեյքոբ Ռեմսի, 49 - Ջեյքոբ Ռեմսի, 45, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում