Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց Բարսելոնայի «Էսպանյոլի» հետ եւ չկարողացավ հասնել հաղթանակի, թեեւ հյուրերը 28-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ ստացավ ուրուգվայցի պաշտպան Լեանդրո Կաբրերան։
«Էսպանյոլն» առաջինը հասավ հաջողության։ 62-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Սերխի Դարդերը։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին պարտությունից փրկեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի գոլը 79-րդ րոպեին։
«Աթլետիկոն» 24 միավորով երրորդն է, «Էսպանյոլը» 16-րդն է՝ 12 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 1։1 (տեսանյութ)
Ժոաու Ֆելիշ, 79 - Սերխի Դարդեր, 62
Հեռացում՝ Լեանդրո Կաբրերա («Էսպանյոլ»), 28
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում