17:56  ,  6 նոյեմբերի, 2022

«Արսենալն» ուժեղ էր «Չելսիից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Արսենալին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի միակ գոլը 63-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Գաբրիելը, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։

13 խաղից հետո«Արսենալը» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Չելսին» 7-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Չելսի» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)

Գաբրիել, 63

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Սաութհեմփթոն» - «Նյուքասլ»՝ 18:00

«Վեստ Հեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 18:00

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում