16:57  ,  6 նոյեմբերի, 2022

Յուրիչիչի գոլը «Փյունիկին» փրկեց պարտությունից

Հայաստանի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Լեռնային Արցախին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Լեռնային Արցախի» կամերունցի կիսապաշտպան Վալդո Ժունիոր Նտոնե Բիլունգան։

«Փյունիկին» պարտությունից փրկեց բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչի գոլը 69-րդ րոպեին։

«Փյունիկը» (13 խաղ) 15 միավորով չորրորդն է, «Լեռնային Արցախը» (15) 5-րդն է՝ 19 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Լեռնային Արցախ» - «Փյունիկ»՝ 1:1

Վալդո Ժունիոր Նտոնե Բիլունգա, 16 - Լուկա Յուրիչիչ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում