02:24  ,  6 նոյեմբերի, 2022

«Մասթերս»․ Ջոկովիչը եզրափակիչում է եւ կխաղա Ռունեի հետ

Աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ 6:2, 3:6, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 18 րոպե։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի դանիացի Հոլգեր Ռունեն, որը 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English