01:42  ,  6 նոյեմբերի, 2022

Էրնանդեսի եւ Ժիրուի գոլերը հաղթանակ բերեցին «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց «Սպեցիայի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

Պատասխան գոլը 59-րդ րոպեին խփեց «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ, ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի որդին։

21-ամյա հարձակվող Դանիել Մալդինին «Միլանի» խաղացող է, «Սպեցիայում» հանդես է գալիս վարձակալությամբ։

89-րդ րոպեին «Միլանի» հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որը երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց մեկ րոպե անց։ Գոլը նշելիս նա հանել էր խաղաշապիկը։

«Միլանը» 29 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 6 միավոր հետ է առաջատար «Նապոլիից», որը 2:1 հաշվով հաղթել էր երրորդ տեղ նահանջած «Ատալանտային»՝ 27 միավոր։ «Սպեցիան» 17-րդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Միլան» - «Սպեցիա»՝ 2:1 (տեսանյութ)

Տեո Էրնանդես, 21, Օլիվիե Ժիրու, 89 -  Դանիել Մալդինի, 59

Հեռացում՝ Օլիվիե Ժիրու, 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում