Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Ատալանտային» եւ հաղթեց 2:1 հաշվով։
Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի եւ մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասի գոլերը։
«Նապոլին» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 8 միավոր առաջ է «Ատալանտայից», որը երկրորդն է։
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ատալանտա» - «Նապոլի»՝ 1:2 (տեսանյութ)
Ադեմոլա Լուկման, 19, 11մ - Վիկտոր Օսիմեն, 23, Էլիֆ Էլմաս, 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում