20:59  ,  5 նոյեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Էրլինգ Հոլանդի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Ֆուլհեմին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 26-րդ րոպեին կանոնները խախտեց եւ հեռացվեց «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Ֆուլհեմի» բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան։

Մանչեսթերյան թիմի հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը փոխարինման էր դուրս եկել 64-րդ րոպեին։

13 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ  1 միավոր առաջ է «Արսենալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆուլհեմը» (14 խաղ) 8-րդն է՝ 20 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 16, Էրլինգ Հոլանդ, 90+5, 11մ -  Անդրեաս Պերեյրա, 28, 11մ

Հեռացում՝ Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի»), 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում