20:28  ,  5 նոյեմբերի, 2022

«Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Բեռլինում հյուրընկալվեց «Հերտային»։ Մյունխենյան թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։

«Բավարիան» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինից»։

Երրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիան», որը 3:0 հաշվով հաղթեց «Բոխումին» եւ ունի 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Հերտա» - «Բավարիա»՝ 2:3 (տեսանյութ)

Դոդի Լուկեբակիո, 40, Դեյվի Զելկե, 45, 11մ - Ջամալ Մուսիալա, 12, Էրիկ Շուպո-Մոտինգ, 37, 38

«Բորուսիա Դորտմունդ» - «Բոխում»՝ 3:0 (տեսանյութ)

 Յուսուֆա Մուկոկո, 8, 45+2, Ջովանի Ռեյնա, 12, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում