11:39  ,  5 նոյեմբերի, 2022

Նովակ Ջոկովիչը 74-րդ անգամ կխաղա «Մասթերսի» կիսաեզրափակիչում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 74-րդ անգամ հանդես կգա «Մասթերս» շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչում։ Սերբ թենիսիստն այս ցուցանիշով զիջում է միայն իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 76 անգամ է հասել այս շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչ, հաղորդում է ATP-ն։

Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6:0, 6:3 հաշվով պարտության է մատնել իտալացի Լորենցո Մուզետիին։

Հիմնական մրցաշարերում Ջոկովիչը տարել է 19-րդ անընդմեջ հաղթանակը։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English