00:11  ,  4 նոյեմբերի, 2022

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ռեալ Սոսիեդադին», բայց գրավեց երկրորդ տեղը (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

17-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն, որին գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով հավասարվեց առաջատար «Ռեալ Սոսիեդադին», սակայն գոլերի տարբերությամբ գրավեց երկրորդ տեղը եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։ Խմբում առաջին տեղը տալիս է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Երրորդ տեղը գրավեց Տիրասպոլի «Շերիֆը», որը 1:0 հաշվով հաղթեց Կիպրոսի «Օմոնիային»։ «Շերիֆը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում։

Եվրոպայի լիգա, 6-րդ տուր, E խումբ

«Ռեալ Սոսիեդադ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1 (տեսանյութ)

Ալխանդրո Գարնաչո, 17

«Շերիֆ» - «Օմոնիա»` 1:0

Իբրահիմ Ռաշիդ, 88

Մրցաշարային դրություն․  «Ռեալ Սոսիեդադ»` 15 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»` 15, «Շերիֆ»` 6, «Օմոնիա»` 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում