20:21  ,  3 նոյեմբերի, 2022

«Փյունիկի» մեկնարկային կազմը «Բազելի» դեմ

Ֆուտբոլի  Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» կընդունի շվեյցարական «Բազելին»։ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է մեկնարկային կազմը։

«Փյունիկ»․ Դավիթ Յուրչենկո, Ալեքսանդր Միլկովիչ, Ալեքսանդր Գոնսալես, Անտոն Բրատկով, Ժունինյո, Յուսուֆ Օտուբանջո, Դամե Դիոպ, Նիկիտա Բարանով, Եվգենի Կոչյուկ, Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան։

«Փյունիկը» միայն հաղթանակի դեպքում՝ կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր։

«Փյունիկ» - «Բազել» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:45-ին։

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, 6-րդ տուր

«Փյունիկ» - «Բազել»՝ 21:45

«Ժալգիրիս» - «Սլովան»՝ 21:45

Մրցաշարային դրություն․ «Սլովան»՝ 8 միավոր,  «Բազել»՝ 8, «Փյունիկ»՝ 6, «Ժալգիրիս»՝ 5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով