19:37  ,  3 նոյեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումների արդյունքում։

«Միլանը» 4:0 հաշվով պարտության էր մատնել ավստրիական «Զալցբուրգին», Ժիրուն խփել էր 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Այդ հաղթանակի շնորհիվ «Միլանը» նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում