18:49  ,  3 նոյեմբերի, 2022

«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 11 րոպե։

Այս մրցաշրջանում Ալկարասը մասնակցում է ATP շարքի 17-րդ մրցաշարին եւ 12-րդ անգամ հասավ քառորդ եզրափակիչ։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի եւ դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով