18:19  ,  3 նոյեմբերի, 2022

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է հոկտեմբերի լավագույն ֆուտբոլի եւ մարզիչի մրցանակների հավակնորդների ցուցակները։

Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում են․

Միգել Ալմիրոն («Նյուքասլ»)՝ 6 գոլ 6 խաղում

Կեպա Արիսաբալագա («Չելսի»)՝ 6 խաղից 3-ում գոլ բաց չի թողել, կատարել է 22 սեյվ

Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 2 գոլ, 3 գոլային փոխանցում 5 խաղում

Բրունու Գիմարաեշ («Նյուքասլ»)՝ 2 գոլ, 2 գոլային փոխանցում 6 խաղում

Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)՝ 6 գոլ, 2 գոլային փոխանցում 4 խաղում

Կիրան Տրիպիեր («Նյուքասլ»)՝ 2 գոլային փոխանցում 6 խաղում

Լեանդրո Տրոսարդ («Բրայթոն»)՝ 5 գոլ 6 խաղում

Գրանիտ Ջակա («Արսենալ»)՝ 2 գոլ 5 խաղում

Քվեարկությունը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 7-ը։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են․

Միկել Արտետա («Արսենալ»)՝ 4 հաղթանակ, 1 ոչ ոքի 5 խաղում

Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)՝ 4 հաղթանակ, 1 ոչ ոքի 5 խաղում

Էդի Հաու («Նյուքասլ»)՝ 5 հաղթանակ, 1 ոչ ոքի 6 խաղում. 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում