13:45  ,  3 նոյեմբերի, 2022

ՉԼ․ Մբապեն ու Սալահը՝ խմբային փուլի լավագույն ռմբարկուներ

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն ռմբարկուներ։ Նրանք 6 տուրում խփել են 7-ական գոլ՝ կիսելով առաջին տեղը։

Երկրորդ տեղը բաժանում են իրանցի Մեհդի Թարեմին («Պորտու»), նորվեգացի Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի») եւ լեհ Ռոբերտ Լեւանդովսկին («Բարսելոնա»)՝ 5-ական գոլ։

Անցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խմբի լավագույն ռմբարկու էր դարձել Ամստերդամի «Այաքսի» նախկին հարձակվող Սեբաստիան Ալերը՝ 10 գոլ։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ են դուրս եկել հետեւյալ թիմերը․

Առաջին զամբյուղ․ «Նապոլի», «Պորտու», «Բավարիա», «Տոտենհեմ», «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բենֆիկա»։

Երկրորդ զամբյուղ․ «Լիվերպուլ», «Բրյուգե», «Ինտեր», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», «Միլան», «Լայպցիգ», «Բորուսիա Դորտմունդ», ՊՍԺ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս