13:08  ,  3 նոյեմբերի, 2022

«Յուվենտուսի» վատագույն մրցելույթը Չեմպիոնների լիգայում

Թուրինի «Յուվենտուսը» վատագույն մրցելույթն ունեցավ Չեմպիոնների լիգայում ակումբի պատմության մեջ։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը խմբային փուլի 6 խաղից 5-ում պարտություն կրեց եւ միայն մեկ անգամ պարտության մատնեց իսրայելական «Մաքաբի Հայֆային»։

Վերջին տուրում «Յուվենտուսը» տանը 1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ին։

H խմբում «Յուվենտուսն» ու «Մաքաբին» վաստակեցին 3-ական միավոր։ «Յուվենտուսը» երրորդ տեղը գրավեց եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց գոլերի տարբերությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English