11:18  ,  3 նոյեմբերի, 2022

ՉԼ․ «Միլանն» 9 տարում առաջին անգամ դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Իտալիայի չեմպիոն «Միլանը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կխաղա առաջին անգամ 2013-2014 թվականների մրցաշրջանից հետո։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը E խմբում գրավեց երկրորդ տեղը։

2014-ին «Միլանը» փլեյ-օֆֆի առաջին շրջանում պարտվել էր Մադրիդի «Աթլետիկոյին» (0:1, 1:4)։

Անցած մրցաշրջանում «Միլանը» չէր կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

E խումբ

«Միլան» - «Զալցբուրգ»` 4:0  (տեսանյութ

Օլիվիե Ժիրու, 14, 57, Ռադե Կրունիչ, 46, Ժունիոր Մեսիաս, 90+1

«Չելսի» - «Դինամո Զագրեբ»` 2:1  (տեսանյութ

Ռահիմ Ստերլինգ, 18, Դենիս Զաքարիա, 30 - Բրունո Պետկովիչ, 7

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 13 միավոր, «Միլան»՝ 10, «Զալցբուրգ»՝ 6, «Դինամո Զագրեբ»՝ 4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով