10:47  ,  3 նոյեմբերի, 2022

ՉԼ․ Մբապեն գերազանցեց Մեսիի ռեկորդը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Չեմպիոնների լիգայում 40 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա այդ ցուցանիշին հասավ 23 տարեկան եւ 317 օրականում, հաղորդում է Չեմպիոնների լիգայի թվիթերյան էջը։

Մբապեն գերազանցեց ակումբակից, 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տարիքային ռեկորդը։ Մեսին Չեմպիոնների լիգայում 40-րդ գոլը խփել է 24 տարեկան եւ 130 օրականում։

Խմբային փուլի վերջին տուրում ՊՍԺ-ն 2:1 հաշվով պարտության էր մատնել Թուրինի «Յուվենտուսին», Մբապեն 13-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը Մեսիի փոխանցումից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում