09:40  ,  3 նոյեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի վիճակահանության զամբյուղները

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճած 16 թիմերը բաժանվել են երկու զամբյուղի։ Առաջինում ընդգրկված են խմբերի հաղթողները։ Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ Խմբային փուլում նույն խմբում հանդես եկած թիմերը չեն մրցի իրար դեմ, նաեւ իրար դեմ չեն խաղա նույն լիգան ներկայացնող ակումբները։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչի վիճակահանության զամբյուղները

Առաջին․ «Նապոլի», «Պորտու», «Բավարիա», «Տոտենհեմ», «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բենֆիկա»։

Երկրորդ․ «Լիվերպուլ», «Բրյուգե», «Ինտեր», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», «Միլան», «Լայպցիգ», «Բորուսիա Դորտմունդ», ՊՍԺ։

Առաջին զամբյուղի թիմերն առաջին հանդիպումը կանցկացնեն մրցակցի խաղադաշտում, պատասխան հանդիպումը՝ տանը։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-15-ին եւ 21-22-ին։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 7-8-ին եւ 14-15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում