02:07  ,  3 նոյեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը։ Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Վերջին երկու ուղեգրերը նվաճեցին գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու Իտալիայի չեմպիոն «Միլանը»։

Նախորդ օրը Լոնդոնի «Տոտենհեմն» ու գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» միացել էի ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճած Միլանի «Ինտերին», պորտուգալական «Պորտուին», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», փոխչեմպիոն «Լիվերպուլին»,  իտալական «Նապոլիին», Իսպանիայի չեմպիոն «Ռեալին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», բելգիական «Բրյուգեին», Դորտմունդի «Բորուսիային», Լոնդոնի «Չելսիին», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ պորտուգալական «Բենֆիկային»։

Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում