01:54  ,  3 նոյեմբերի, 2022

ՉԼ․ «Միլանը» նվաճեց փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն «Միլանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին ուղեգիրը։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 4:0 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին» եւ E խմբում 10 միավորով գրավեց երկրորդ տեղը։ «Զալցբուրգը» հանդես կգա Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Լոնդոնի «Չելսին» 2:1 հաշվով պարտության մատնեց Զագրեբի «Դինամոյին» եւ 13 միավորով գրավեց առաջին տեղը։

F խմբում «ՌԲ Լայպցիգը» վերջին տուրում 4:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինական «Շախտյոր Դոնեցին» եւ 12 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

«Շախտյորը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Խմբում առաջին տեղը գրավեց Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը», որը վերջին տուրում 5:1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին» եւ վաստակեց 13 միավոր։

G խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով առավելության հասավ իսպանական «Սեւիլիայի» նկատմամբ եւ 14 միավորով դարձավ խմբի հաղթող։ «Սեւիլիան» կխաղա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Երկրորդ տեղն ապահոված Դորտմունդի «Բորուսիան» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց դանիական «Կոպենհագենի» հետ։

H խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Թուրինում հյուրընկալվեց «Յուվենտուսին» եւ հաղթեց 2:1 հաշվով։ Փարիզյան թիմը 14 միավորով երկրորդն է։

Նույնքան միավոր ունի առաջին տեղը զբաղեցրած պորտուգալական «Բենֆիկան», որը 6:1 հաշվով պարտության մատնեց իսրայելական «Մաքաբի Հայֆային»։ «Յուվենտուսը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

E խումբ

«Միլան» - «Զալցբուրգ»` 4:0  (տեսանյութ

Օլիվիե Ժիրու, 14, 57, Ռադե Կրունիչ, 46, Ժունիոր Մեսիաս, 90+1

«Չելսի» - «Դինամո Զագրեբ»` 2:1  (տեսանյութ

Ռահիմ Ստերլինգ, 18, Դենիս Զաքարիա, 30 - Բրունո Պետկովիչ, 7

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 13 միավոր, «Միլան»՝ 10, «Զալցբուրգ»՝ 6, «Դինամո Զագրեբ»՝ 4։

F խումբ

«Շախտյոր Դոնեցկ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:4 (տեսանյութ

Կրիստոֆեր Նկունկու, 10, Անդրե Սիլվա, 50, Դոմինիկ Սոբոսլաի, 62, Դանի Օլմո, 68

«Ռեալ Մադրիդ» - «Սելթիկ»՝ 5:1  (տեսանյութ

Լուկա Մոդրիչ, 6, 11մ, Ռոդրիգո, 21, 11մ, Մարկո Ասենսիո, 51, Վինիսիուս Ժունիոր, 61, Ֆեդերիկո Վալվերդե, 71 - Ժոաու Ֆելիպե, 84

Չիրացրած 11մ՝ Յոսիպ Յուրանովիչ («Սելթիկ»), 35

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 13 միավոր, «ՌԲ Լայպցիգ»՝ 12, «Շախտյոր»՝ 6, «Սելթիկ»՝ 2։

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Սեւիլիա»` 3:1

Ռիկո Լյուիս, 52, Խուլիան Ալվարես, 73, Ռիյադ Մահրեզ, 83 - Ռաֆայել Միռ, 31

 «Կոպենհագեն» - «Բորուսիա Դորտմունդ»` 1:1

Հակոն-Արնար Հարալդսոն, 41 - Տորգան Ազար, 23

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 14 միավոր, «Բորուսիա Դորտմունդ»՝ 9, «Սեւիլիա»՝ 5, «Կոպենհագեն»՝ 3։

H խումբ

«Յուվենտուս» - ՊՍԺ` 1:2 (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի, 39 - Կիլիան Մբապե, 13, Նունու Մենդեշ, 69

«Մաքաբի Հայֆա» - «Բենֆիկա»` 1։6

Տիարոն Չերի, 26, 11մ - Գոնսալու Ռամուշ, 20, Պետար Մուսա, 59, Ալեխանդրո Գրիմալդո, 69, Ռաֆայել Սիլվա, 73, Էնրիկե Արաուժու, 88, Ժոաու Մարիու, 90+2

Մրցաշարային դրություն․ «Բենֆիկա»՝ 14 միավոր, ՊՍԺ՝ 14,  «Յուվենտուս»՝ 3, «Մաքաբի Հայֆա»՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում