Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
«Փյունիկը» կընդունի շվեյցարական «Բազելին» եւ միայն հաղթանակի դեպքում՝ կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր։
«Փյունիկ» - «Բազել» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:45-ին։
Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, 6-րդ տուր
«Փյունիկ» - «Բազել»՝ 21:45
«Ժալգիրիս» - «Սլովան»՝ 21:45
Մրցաշարային դրություն․ «Սլովան»՝ 8 միավոր, «Բազել»՝ 8, «Փյունիկ»՝ 6, «Ժալգիրիս»՝ 5։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում