22:32  ,  2 նոյեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» նախախաղային մարզումը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումից առաջ անցկացրել է վերջին մարզումը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կընդունի շվեյցարական «Բազելին» եւ միայն հաղթանակի դեպքում՝ կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր։

«Փյունիկ» - «Բազել» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:45-ին։

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, 6-րդ տուր

«Փյունիկ» - «Բազել»՝ 21:45

«Ժալգիրիս» - «Սլովան»՝ 21:45

Մրցաշարային դրություն․ «Սլովան»՝ 8 միավոր,  «Բազել»՝ 8, «Փյունիկ»՝ 6, «Ժալգիրիս»՝ 5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում