19:42  ,  2 նոյեմբերի, 2022

«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Աշխարհի երրորդ ռակետը պարտվեց աշխարհի 25-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին՝ 4:6, 6:2, 5:7։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։

Երրորդ շրջանում Դե Մինորի մրցակիցը կլինի 16-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, որը 6:3, 7:5 հաշվով պարտության է մատնել բրիտանացի Ջեք Դրեյփերին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում