16:47  ,  2 նոյեմբերի, 2022

ՀՖՖ-ն շնորհավորել է «Դեպորտիվո Արմենիո» ակումբին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ակումբին հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։  

«1962 թ. Արգենտինայի հայկական համայնքի հիմնադրած ակումբը յուրահատուկ հետք է թողել արգենտինական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ։

Մաղթում ենք ակումբին և նրա հետ կապ ունեցող բոլոր մարդկանց նոր նպատակներ, հաղթանակներ և նվաճումներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով