09:02  ,  2 նոյեմբերի, 2022

ՉԼ․ Փլեյ-օֆֆի 14 մասնակից հայտնի է

Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը A, B, C եւ D խմբերում։ 1/8 եզրափակիչի 16 մասնակցից 14-ն արդեն հայտնի է։

Լոնդոնի «Տոտենհեմն» ու գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» միացան ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճած Միլանի «Ինտերին», պորտուգալական «Պորտուին», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», փոխչեմպիոն «Լիվերպուլին»,  իտալական «Նապոլիին», Իսպանիայի չեմպիոն «Ռեալին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», բելգիական «Բրյուգեին», Դորտմունդի «Բորուսիային», Լոնդոնի «Չելսիին», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ պորտուգալական «Բենֆիկային»։

Վերջին երկու ուղեգրերին հավակնում են Իտալիայի չեմպիոն «Միլանն» ու ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» E խմբում եւ գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» F խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում