01:59  ,  2 նոյեմբերի, 2022

ՉԼ․ «Ինտերը» պարտվեց «Բավարիային», «Այնտրախտն» ու «Տոտենհեմը 1/8 եզրափակիչում են, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։

A խմբում 1/8 եզրափակիչի ուղեգրերը նվաճած «Լիվերպուլն» ու «Նապոլին» հանդիպեցին Անգլիայում։ 2:0 հաշվով հաղթեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։

Խմբում առաջին տեղը գրավեց «Նապոլին», որը վաստակեց 15 միավոր։ «Լիվերպուլը» նույնքան միավորով երկրորդն է։

Երրորդ տեղը գրավեց եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց Ամստերդամի «Այաքսը», որը 3:1 հաշվով հաղթեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին» եւ վաստակեց 6 միավոր։ «Գլազգո Ռեյնջերսը» 6 պարտություն կրեց։

B խմբում պորտուգալական «Պորտուն» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Պորտուն» 12 միավորով գրավեց առաջին տեղը։ 1/8 եզրափակիչի ուղեգիրը պորտուգալական թիմը նվաճել էր նախավերջին տուրում։

«Աթլետիկոն» 5 միավորով գրավեց վերջին տեղը եւ ավարտեց պայքարը եվրագավաթներում։ Երրորդ տեղը նույնքան միավորով գրավեց եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց գերմանական «Բայերը», որը Լեւերկուզենում ընդունեց բելգիական «Բրյուգեին» եւ պայքարն ավարտեց ոչ ոքի՝ 0:0: «Բրյուգեն» նախորդ տուրում էր ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

C խմբում 6-րդ հաղթանակը տարավ Մյունխենի «Բավարիան»։ Գերմանիայի չեմպիոններն ընդունեցին Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին» եւ առավելության հասան 2:0 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին։ Երկու թիմերն էլ նախորդ տուրում ապահովել էին տեղը փլեյ-օֆֆում։ «Ինտերը» խմբային փուլն ավարտեց 10 միավորով։

Խմբի մյուս խաղում «Բարսելոնան» հյուրընկալվեց չեխական «Վիկտորիա Պլզենին» եւ հաղթեց 4:2 հաշվով։ Կատալոնական թիմը 7 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

D խմբում  Լոնդոնի «Տոտենհեմը» 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին» եւ 11 միավորով զբաղեցրեց առաջին տեղը։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2:1 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Սպորտինգին» եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով երկրորդ ուղեգիրը։ «Սպորտինգը» հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

A խումբ

«Լիվերպուլ» - «Նապոլի»` 2:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 86, Դարվին Նունիես, 90+8

«Գլազգո Ռեյնջերս» - «Այաքս»` 1:3

Ջեյմս Տավերնիե, 86 - Սթիվեն Բերգեյս, 4, Մոհամեդ Կուդուս, 29, Ֆրանսիշկու Կոնսեսայո, 89

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 15 միավոր, «Լիվերպուլ»՝ 15, «Այաքս»՝  6, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:

B խումբ

«Պորտու» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)

Մեհդի Թարեմի, 5, Ստեֆեն Էուստակիու, 24 - Իվան Մարկանո, 90+5, ինքնագոլ

«Բայեր» - «Բրյուգե»՝ 0:0

Մրցաշարային դրություն․ «Պորտու»՝ 12 միավոր, «Բրյուգե»՝ 11, «Բայեր»՝ 5, «Աթլետիկո»՝  5։

C խումբ

«Բավարիա» - «Ինտեր»՝ 2:0 (տեսանյութ)

Բենժամեն Պավար, 32, Էրիկ Շուպո-Մոտինգ, 72

«Վիկտորիա Պլզեն» - «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)

Թոմաշ Հորի, 51, 11մ, 63  - Մարկոս Ալոնսո, 6, Ֆերան Տորես, 44, 54, Պաբլո Տորե, 75

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  18 միավոր, «Ինտեր»՝  10, «Բարսելոնա»՝  7, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

D խումբ

«Մարսել» - «Տոտենհեմ»` 1:2 (տեսանյութ)

Շանսել Մբեմբա, 45+2 - Կլեման Լանգել, 54, Պիեր-Էմիլ Հոյբերգ, 90+5

«Սպորտինգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 1:2

Արթուր Գոմես, 39 - Դաիտի Կամադա, 62, 11մ, Ռանդալ Կոլո Մուանի, 72

Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝  11, «Այնտրախտ»՝  10 միավոր,  «Սպորտինգ»՝ 7, «Մարսել»՝  6։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում